Մշակութային

Գրական-մշակութային միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակին

օգոստոսի 08, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ և կին դատապարտյալների մասնակցությամբ կազմակերպվել է լուսավորչական միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն գրող Պարույր Սևակին։ Միջոցառման ընթացքում ազատազրկված կանայք ընթերցել են գրողի ստեղծագործություններից, ունկնդրել են սիրված երգեր՝ գրված Պ․ Սևակի բանաստեղծությունների հիման վրա։ Այնուհետև ցուցադրվել է գրողի կյանքի ու ստեղծագործության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։