Մշակութային
Գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը և Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ղեկավար անձնակազմն այցելել են «Աբովյան» ՔԿՀ
սեպտեմբերի 09, 2024
Ազատազրկված անձանց մշակութային կյանքին և գրականությանը հաղորդակից դարձնելու նպատակով Քրեակատարողական ծառայության և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Աբովյան քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ժամանակակից գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի հետ։ Ներկա են եղել նաև թանգարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը։
Հանդիպման ընթացքում ազատազրկված կանայք ծանոթացել են գրողի հետ, նրա հեղինակած գրքերին, Գայանե Սամվելյանն ընթերցել է հատվածներ գրողի ստեղծագործություններից։
Ավարտին հյուրերը պատասխանել են ազատազրկված կանանց հետաքրքրող հարցերին և նվիրել գրքեր հիմնարկի գրադարանին։