Մշակութային
Գրողների միջազգային օրը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
մարտի 04, 2026
Գրողների միջազգային օրը նշել են նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած գրքերը։ Ազատազրկված անձինք ընթերցել են հատվածներ նրա ստեղծագործություններից։
Տեսաուղերձների միջոցով Մուշեղ Մխիթարյանին շնորհավորանքներ են հղել նաև արտերկրում բնակվող հայազգի և օտարազգի գրողներ՝ կարևորելով ստեղծագործական խոսքի ուժն ու դրա միավորող նշանակությունը։