Գրքի շնորհանդես «Աբովյան» ՔԿ հիմնարկում
նոյեմբերի 19, 2015
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ կին դատապարտյալների և ամերիկաբնակ գրող, բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:
Իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացավ գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ հնչեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից:
Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ և տպիչ նվիրեց, իսկ կին դատապարտյալները նշեցին, որ միջոցառումը բացի մտերմիկ և հուզիչ լինելուց` նաև ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում և վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում: