Գրքին և գրականությանը նվիրված ցերեկույթ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 02, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանի, բանաստեղծ, գրող, ՀԳՄ անդամ, Լոռու մարզպետարանի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանի և մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի հետ, ապրիլի 28-ին երկու տասնյակից ավել դատապարտյալների համար կազմակերպել էր պոեզիայի ժամ: Ողջույնի խոսքով հանդես են եկել հյուրերը և հիմնարկի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ։
Դատապարտյալներին ներկայացվել է գրքի և գրականության դերը հասարակության մտավոր զարգացման գործում: Մանուշակ Քոչարյանը դատապարտյալներին նվիրել է իր հեղինակած «Գույներ» բանաստեղծությունների ժողովածուն:
Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք հայտնել են իրենց շնորհակալությունը կազմակերպիչներին, հյուրերին և գրքի հեղինակին։ Շնորհալի դատապարտյալներից մեկը բանաստեղծուհուն նվիրել է իր ձեռքով պատրաստած հուշանվեր` ողջունելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: