Մշակութային

Դատապարտյալները հանդիպել են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

հունվարի 26, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի աջակցությամբ հունվարի 25-ին հիմնարկի գրադարանում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը: Միավորման անդամ դատապարտյալները հանդիպել են ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

Բացման խոսքով հանդես են եկել ՍՀԻԱ բաժնի աշխատակիցները՝ շնորհակալություն հայտնելով հյուրին` հիմնարկ այցելելու և այդպիսով դատապարտյալներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում եղել են քննարկումներ բեմարվեստի հայ մեծանուն դերասանների, ինչպես նաև բանաստեղծների` հայկական թատրոնում և հայ ժողովրդի կյանքում ունեցած դերի և նշանակության մասին։