Մարզական

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար՝ նվիրված Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին

հոկտեմբերի 28, 2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի շրջանակներում ազատազրկված անձանց ազատ ժամանակի օգտավետ անցկացման և վերասոցիալականացման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շախմատի առաջնություն։

Խաղատախտակների առջև պայքարում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Արմեն Չոպուրյանը։ Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Աշոտ Ղարայանը և Սուրեն Աֆյանը։ Հաղթողներին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանի կողմից տրվել են պատվոգրեր: