Օպերատիվ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
մարտի 09, 2022
Սույն թվականի մարտի 7-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ իր հսկողության տակ գտնվող հատվածում լսել է տարօրինակ ձայն, առաջանալով՝ նկատել է գետնին ընկած կասկածելի փաթեթ:
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացրել են դեպքի վայրի զննություն և առգրավել փաթեթը, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,96 գրամ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,8 գրամ քաշերով զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: