Հոգևոր

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մատուցվել է Սբ․ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ պատարագ, իրականացվել են նաև Ջրօրհնեք և Տնօրհնեք արարողությունները

հունվարի 11, 2023

2023 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի կողմից մատուցվել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ պատարագ, իրականացվել են Ջրօրհնեք և Տնօրհնեք ծիսական արարողությունները։ 

Սուրբ Խաչի կնքահոր պատվավոր պարտականությունը Տեր Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությամբ ստանձնել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Արման Եղունյանը։

Անազատության մեջ պահվող անձանց, մինչ արարողությունը սկսելը, ներկայացվել են օրվա խորհուրդները և պատմությունը։ Այնուհետ հիմնարկի հոգևոր հայր Տեր Զենոն քահանա Բարսեղյանը աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնել է ջուրը, աղը, հացը Սուրբ Խաչով, Ավետարանով և մյուռոնով։ 

Արարողության ավարտին Տեր Զենոն քահանա Բարսեղյանը և կնքահոր պատվավոր պարտականությունը ստանձնած Ա․ Եղունյանը օրհնված ջուրը, աղը, հացը բաժանել են ներկաներին։