«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է սեմինար-պարապմունք
դեկտեմբերի 07, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին նվիրված սեմինար-պարապմունք է անցկացվել՝ «Աղետների կառավարման ռիսկերը» և «Ինչպես պաշտպանվել երկրաշարժերից» թեմաներով:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի զորահավաքային և քաղպաշտպանության բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Անդրանիկ Վարդերեսյանը, հիմնարկի պետի տեղակալներ, արդարադատության փոխգնդապետներ Կարեն Սահրադյանը և Էդգար Տոնիկյանը:
Դասընթացն անցկացրել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Մհեր Վարդանյանը: Թեմաներին անդրադարձել է նաև Ա. Վարդերեսյանը՝ իր խոսքում առավել մանրամասը ներկայացնելով բնական աղետների դեպքում հնարավորինս արագ և անվտանգ տեղափոխվելու, պաշտպանվելու նրբությունները։