Օպերատիվ

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների ծառայողները իրականացրել են խուզարկություններ

մայիսի 05, 2023

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողների կողմից իրականացվել են խուզարկություններ:

Մասնավորապես «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի սառնարանի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար:

Իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ և լիցքավորիչ: