Տեսադարան
Դատապարտյալների շախմատի հավաքականը Հայաստանը ներկայացնելու է շախմատի համաշխարհային կոնֆերանսին
մայիսի 10, 2021
2021 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օժանդակությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել էր շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Առաջնության արդյունքում ազատազրկված անձանց հավաքականում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները։ 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, դատապարտյալների շախմատի հավաքականը Հայաստանը ներկայացնելու է շախմատի համաշխարհային կոնֆերանսին։ Մրցաշարն անց է կացվելու առցանց եղանակով Հայաստանի շախմատի ակադեմիայի վարչական շենքում։ Խաղերին կարող եք հետևել ժամը 17։00-ից սկսած հետևյալ հղումով՝ https://www.chess.com/today