Պաշտոնական

Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 25, 2015

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են  սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Այս միջոցառումների շրջանակներում օգոստոսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկեցին  սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները:

Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում  իրականացրին մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների և բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ:

Հարկ է նշել, որ դեզինսեկցիոն՝ մակաբույծների ոչնչացմանն ուղղված միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ:

Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների,  սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: