Օպերատիվ

Դեղնականաչավուն զանգված` գոտու միջից

հունիսի 11, 2015

Հունիսի 8-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալ Բ. Գ.-ին տեսակցության եկած հոր՝ Հ. Դ.-ի անձնական զննությամբ, գոտու միջից հայտնաբերել և առգրավել են 1,3 գրամ դեղնականաչավուն զանգված:

Քաղաքացի Դ. Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պոկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից: Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինիս հողամասից հայտնաբերվել և առգրավվել է մի քանի կանեփանման թուփ, ինչն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն: