Պաշտոնական

Դեռատիզացիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

ապրիլի 25, 2017

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Այս միջոցառումների շրջանակներում ապրիլի 25-ին «Նուբարաշեն» և  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան դեռատիզացիոն աշխատանքներ:

Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների դեռատիզացիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում և կրում են մշտական բնույթ: