Մարզական

Դոմինոյի մրցաշար՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 10, 2023

Անազատության  մեջ գտնվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է դոմինայի առաջնություն։ Մասնակցել է շուրջ 14 դատապարտյալ։ Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Է.Պողոսյանը, Վ. Սարգսյանը և Ա. Ղարայանը։ Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և խաղի համար, հաղթողներին պարգևատրել է պատվոգրերով։