Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը «Վանաձոր» ՔԿՀ-ում ներկայացրել է Մեծն լոռեցու կյանքն ու գործունեությունը
սեպտեմբերի 12, 2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի միջև համագործակցության շրջանակներում «Վանաձոր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հանդիպումն ազատազրկված անձանց հետ։
Հանդիպմանը տեղի է ունեցել «Թումանյան մարդը, քաղաքացին» խորագրով զրույց- քննարկում, Ռոզա Ղազումյանը ներկայացրել է Մեծն լոռեցու կյանքից հետաքրքրաշարժ դրվագներ, նրա խոհափիլիսոփայական և խրատական մտքերը, ինչպես նաև ընթերցել է Թումանյանի քառյակները։
Ավարտին հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանն իր խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը, ինչի շնորհիվ ազատազրկված անձինք հաղորդակից են դառնում հայ մշակույթին և գրականությանը։