ԵԽ-ն շարունակում է աջակցել Պրոբացիայի ծառայությանն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը
դեկտեմբերի 07, 2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 2-րդ նիստին:
Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել պրոբացիայի ոլորտում վերջին տարիներին արդյունավետ համագործակցության համար: Իր հերթին Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը, հանդես է եկել շնորհակալական խոսքով և նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մնում Հայաստանի իշխանությունների կողմից այս ոլորտներում իրականացվող բարեփոխումներին տրամադրվող աջակցության հարցում՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների նոր գործողությունների ծրագրի շրջանակներում:
Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։ Միջոցառման նպատակն է ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում կատարված և պլանավորված գործողությունները։
Համակարգող խորհրդրի 2-րդ նիստին մասնակիցները քննարկել են Ծրագրի կողմից 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցած առաջընթացները, մասնավորապես՝ երկու ծրագրերի գործողությունների իրականացման ընթացքն ու արդյունքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այն ուղենիշները, որոնք պետք է իրականացվեն Ծրագրի կողմից հաջորդ ժամանակահատվածի ընթացքում։