Կրթական
Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
ապրիլի 25, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հիմնարկի գրադարանում ապրիլի 25-ին կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին։ Խոսքով հանդես են եկել ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ Հասմիկ Հովակիմյանը, Արտաշես Մակարյանը և «Արմավիր» ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի աշխատակից Հովհաննես Համբարձումյանը, որոնք անդրադառնալով Ցեղասպանության կազմակերպմանը Օսմանյան կայսրության կողմից՝ կարևորել են հայ ազգի համախմբումը հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։