Հոգևոր

Եղեռնի 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ապրիլի 27, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր», «Աբովյան», «Արթիկ» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հիմնարկներում ազատազրկված անձանց մասնակցությամբ համատեղ կազմակերպել են Եղեռնի 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստավավերագրական նյութեր, տարբեր պատմություններ Եղեռնի իրականացման փուլերից։ Ազատազրկված անձինք կատարել են Ցեղասպանությանը նվիրված երգեր, արտասանել տարբեր հեղինակների բանաստեղծություններից, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի պատմության դժվարին ճանապարհը։

Միջոցառումներն ավարտվել են մոմավառությամբ և զոհերի հիշատակին ծաղիկների խոնարհմամբ։