Կրթական

Եռօրյա դասընթաց՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

հուլիսի 07, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 4-ին, 6-ին և 7-ին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության կողմից  անցկացվել է եռօրյա դասընթաց: 

Դասընթացի նպատակն է եղել բարձրացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ուղիների, բուժման վերաբերյալ, նպաստել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ  խարանի և խտրականության նվազեցմանը, ինչպես նաև բարձրացնել դատապարտյալների շրջանում այդ խնդրի վերաբերյալ իրավագիտակցությունը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ու ապահովել առանց խտրականության ապրելու նրանց իրավունքը: