Մշակութային
Երաժշտական-գրական երեկո` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկու
սեպտեմբերի 25, 2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տոնական միջոցառումները:
Սեպտեմբերի 24-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց երաժշտական-գրական տոնական միջոցառում, որի հյուրերն էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան պարային համույթի սաներն ու հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: Անմասն չէին նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալները. նրանք իրենց նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցեցին գեղեցիկ ասմունքով, երաժշտական կատարումներով:
Միջոցառման ավարտին «Կոտայք» մանկապատանեկան պարային համույթի փոքրիկ սաներին հիմնարկի աշխատակիցները նվիրեցին հուշանվերներ: