Երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը ելույթ են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար
նոյեմբերի 25, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների շրջանակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ «Նվիրում» խորագրով։
Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ։
Տարբեր կատարումներով հանդես են եկել երգիչ, երգահան, գրող Արսեն Համբարյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը։ Նրանք հանդիսատեսին ներկայացրել են ստեղծագործություններ՝ նվիրված յուրաքանչյուր հայի լինելիության խորհրդանիշներին՝ հայրենիքին և մորը։
Ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ և շնորհակալությամբ են ընդունել հյուրերին՝ հայրենասիրական արվեստի շունչը ճաղերից այն կողմ փոխանցելու համար։