Մշակութային

Երիտասարդության միջազգային օրը քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 13, 2021

Օգոստոսի 12-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանվել է որպես Երիտասարդության միջազգային օր: 

2021 թվականին օրը նշվել է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության» խորագրի ներքո, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ: 

Խոսվել է երիտասարդների տարիքային խմբի ընդհանուր նկարագրի, աշխարհում թերսնման, սովի և պարենային խնդիրների մասին, ինչպես նաև քննարկվել են պարենային խնդիրները լուծելիս երիտասարդների վարքին, տնտեսապես առավել խոցելի խմբերի դիմակայության եղանակների մշակմանը, պարենային միջավայրի ամրապնդման նպատակով սպառողի վարքագծի փոփոխությանը վերաբերող թեմաներ:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ անցկացվել էր 16 և 24 կիլոգրամանոց ծանրաքարերի բարձրացման ներհիմնարկային առաջնություն։ Հաղթող է ճանաչվել դատապարտյալ Արմեն Գորոյանը։