Մարզական

Երկօրյա շախմատային մրցաշար՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

օգոստոսի 12, 2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում և նրանց ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ իրականացվել է երկօրյա ներհիմնարկային շախմատի մրցաշար: Մրցաշարին մասնակցել է լավագույն խաղացող շուրջ 22 ազատազրկված անձ:

Մրցաշարի առաջին օրը լավագույն խաղացող է հայտարարվել դատապարտյալ Գագիկ Եղիազարյանը, որին, սակայն, երկրորդ օրվա եզրափակիչ փուլում, թեժ պայքարի արդյունքում պարտության է մատնել դատապարտյալ Հովհաննես Եսայանը՝ դառնալով մրցաշարի հաղթող: