Մարզական
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ
հոկտեմբերի 22, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։
Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։