Մշակութային

Զրույց հայ-իտալական մշակութային կապերի մասին

մայիսի 25, 2022

Սույն թվականի մայիսի 17-ին և 24-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալվել էր հայազգի արվեստագետ, քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի Վիգեն Ավետիսը:

Նա հանդիպել էր «Մշակութային ինքնագործ միավորման» անդամ դատապարտյալների հետ, խոսել հայ և իտալական քանդակագործության մասին, համեմատություններ տարել երկու երկրների քանդակագործական արվեստների միջև: 

Հանդիպման ավարտին «Մշակութային ինքնագործ միավորման» անդամները Վիգեն Ավետիսին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքներից: