Կրթական

«Ընտանիք՝ ուժ և միասնականություն» թեմայով սեմինար-քննարկում՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

հունիսի 20, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացրել է «Ընտանիք՝ ուժ և միասնականություն» թեմայով սեմինար-քննարկում՝ նվիրված Հայրերի միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ընդգծել հոր դերն ու կարևորությունն ընտանիքում:

Սեմինարը վարել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վանանե Միրզոյանը։ Ելույթով հանդես է եկել նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության Վանաձորի կենտրոնի պատասխանատու Մելինե Վարդանյանը՝ իր խոսքում ընդգծելով անազատության մեջ գտնվող անձանց հետ իրականացվող նմանատիպ միջոցառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը։