Մշակութային

Թատերական կամուրջ ազատազրկված անձանց միջև․ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալների ներկայացումը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

սեպտեմբերի 22, 2025

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված միջոցառման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացել է աննախադեպ մշակութային միջոցառում կին ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների մասնակցությամբ «Խնամախոս» կատակերգությունը։

Ներկայացման հեղինակը և բեմադրիչը միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանն է։ Հատկանշական է, որ պիեսի հերոսուհուն մարմնավորել է ազատազրկված կանանցից մեկը։

Հանդիսատեսը ջերմորեն և մեծ ոգևորությամբ է ընդունել նրանց ստեղծագործական ելույթը։ Միջոցառումը նաև հնարավորություն է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին կարճ ժամանակով փոխել միջավայրը, փոխանցել իրենց ասելիքը և դերասանական կարողությունները ցույց տալ նոր հանդիսատեսի առաջ։

Մինչ այդ ներկայացումն առաջին անգամ բեմադրվել էր հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

 

ՖՈՏՈՇԱՐՔ