Մշակութային
Թատրոնի համաշխարհային օրվան նվիրված մշակութային միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
մարտի 30, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան։
Միջոցառման ընթացքում Մուշեղ Մխիթարյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով թատրոնի պատմությունը։ Բացի այդ՝ տեսասահիկի միջոցով ներկայացվել են հայ մեծանուն դերասանների կյանքն ու ստեղծագործական ուղին։