Օպերատիվ

«Թմրախնձոր»

դեկտեմբերի 16, 2014

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Էջմիածին քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ`վեց խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: