Օպերատիվ
Թմրամիջոց մուրաբայի միջից
օգոստոսի 02, 2021
Սույն թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Է. Հ.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ ելակի մուրաբայի միջից հայտնաբերել են 1,57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: