Օպերատիվ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

մարտի 03, 2015

Մարտի 2-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավոր Ա. Տ.-ի անվամբ քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտանաբերել են 10 փքաբլիթ: Զննությամբ պարզվել է, որ սերուցքի մեջ առկա են դեղահաբի փոշիացրած կտորներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: