Պաշտոնական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում
հոկտեմբերի 25, 2017
Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերել են նշագրիչներ, որոնց միջից հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: