Օպերատիվ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում

հունիսի 20, 2017

Հունիսի 20-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Գ.-ին այցելության եկած քաղաքացի Վ. Կ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են 11,8 գրամ կանաչավուն զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: