Օպերատիվ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում

ապրիլի 18, 2017

Ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: