Օպերատիվ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում

մարտի 15, 2017

Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կասկածելի կանաչավուն զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: