Օպերատիվ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում

օգոստոսի 12, 2016

Օգոստոսի 11-ին`ժամը 8.45-ի սահմաններում,  ՀՀ  ԱՆ  «Կոշ»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,  ՔԿ հիմնարկի  բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար  5.8 գրամ քաշով շագանակագույն  և  38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: