Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում
ապրիլի 19, 2016
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեպի բնակելի գոտի տանող տրանսպորտային միջոցների զննման կետում բեռնատարի վարորդ Կ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս վերնաշապիկի գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված կանեփանման կասկածելի կանաչավուն զանգված:
* * *
Ապրիլի 18-ին` ժամը 13:05-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարանտինային բաժանմունքի խցերից մեկի պատուհանի տակի դրսի կողմի հատվածից հայտնաբերել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր 3 միլիգրամանոց ներարկիչ, ներարկիչի ասեղ, բամբակ և ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված, 0,2 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված:
Հայտանբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: