Օպերատիվ
Թմրամիջոցների հայտնաբերում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում
օգոստոսի 26, 2015
Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են մոխրականաչավուն զանգվածով 5 փաթեթ՝ ընդհանուրը՝ 5 գրամ քաշով, և «Բուպրենորֆին» գրառմամբ, հերմետիկ փակված երկու փաթեթ:
Վերոնշյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: