Կրթական
Թմրամոլության և կախվածության խնդիրների շուրջ քննարկում՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
դեկտեմբերի 05, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որը վարել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Ավետիսյանը։
Մասնագետն ազատազրկված կանանց հետ քննարկել է թմրամոլության և կախվածության խնդիրները՝ անդրադառնալով դրանց հիմնական փուլերին՝ խնդիրների ճանաչում, լուծման ուղիների որոնում և հաղթահարում։