Օպերատիվ

Թմրանյութ՝ ժամացույցի կաշվե գոտու միջից

սեպտեմբերի 27, 2014

2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Վ.-ին այցելության եկած բարեկամի՝ Ս. Գ.-ի ժամացուցի կաշվե գոտու միջից հայտնաբերել և առգրավել են 0,270 միլիգրամ սպիտակ, փոշենման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: