Օպերատիվ
Թմրանյութ` հանձնուքի միջից
ապրիլի 10, 2015
Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 1,1 գրամ ընդհանուր քաշով, սուր հոտով դեղնականաչավուն սեղմված բուսական զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: