Օպերատիվ

Ի լրումն հունվարի 27-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված թմրամիջոցի ապօրինի փոխանցման դեպքի

փետրվարի 02, 2015

Ինչպես հայտնել էինք, հունվարի 27-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ին այցելության եկած Կ. Մ.-ի բերած հանձնուքի մեջ գտնվող վերնազգեստի թևքածալի միջից հայտնաբերել և առգրավել էին 3 գրամ զանգվածով երկու հատ յոդանման հետքով թանզիվ:

Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության:

Ստացված եզրակացությամբ պարզվել է, որ թանզիվն իր մեջ պարունակում է տնայնագործական եղանակով պատրաստված 0,81 գրամ ացետիլացված ափիոն:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: