Կրթական

«Ինքնաճանաչում» խորագիրը կրող միջոցառում՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 06, 2023

Անհատական ուսուցման և կրթության միջոցով վերասոցիալականացման համար կարևոր նախադրյալ է դատապարտյալի անձնային առանձնահատկությունների ճանաչումը։ Այդ նպատակով ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, ուսուցչուհի Նունե Ոսկանյանի նախաձեռնությամբ իրականացվել է «Ինքնաճանաչում» խորագիրը կրող միջոցառում՝ գործնական դաս-քննարկում: Դաս-քննարկմանը մասնակցել են ծրագրում ընդգրկված ավագ և հիմնական դասարաններում սովորող դատապարտյալները:   

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Ես և իմ բնավորությունը», «Խառնածքի տիպերը» թեմաներին, որոնք ներկայացվել են գործնական աշխատանքի միջոցով՝ ինքնանկարը երկրաչափական պատկերում։ Ծրագրում ընդգրկված դատապարտյալների հետ անցկացվել են նաև վարքային և հուզակամային վիճակը բացահայտող հոգեբանական թեստեր։ Ավարտին թեմայի վերաբերյալ տեղի է ունեցել ակտիվ քննարկում։