Իրականացվել են դասընթացներ քրեակատարողական համակարգի հոգեբանների համար
հուլիսի 16, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետներ, հոգեբաններ Տիգրան Դովլաթյանի և Սիրանուշ Դավթյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի, ինչպես նաև ՔԿՀ-ների ՍՀԻԱ ստորաբաժանումների հոգեբանների հետ դեռևս 2021 թվականի մայիսին առցանց եղանակով իրականացվել էր հոգեբանների վերապատրաստման կարիքների գնահատում, որի ժամանակ ընտրվել էին մասնագիտական գործունեության մեջ հաճախ հանդիպող և լայն կիրառում ունեցող խնդրահարույց թեմաներ։
Այնուհետև վերոնշյալ հոգեբանների շրջանում առցանց եղանակով յուրաքանչյուր երկուշաբթի իրականացվել են հոգեբանական ոլորտին վերաբերելի դասընթացներ, որոնց ընթացքում քննարկվել են նախապես ընտրված թեմաներին, ինչպես նաև ՔԿՀ-ներում մասնագիտական աշխատանքների իրականացմանն առնչվող առաջնային խնդիրները, փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել են տարբեր առաջարկներ՝ աշխատանքային որակն ապահովելու և դրանք էլ ավելի խթանելու նպատակով։
Հուլիսի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում առկա ձևաչափով կայացել է հոգեբանների վերջին՝ եզրափակիչ հանդիպումը։