Հոգևոր

Լույսի ճանապարհ․ մկրտության խորհուրդ ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

դեկտեմբերի 08, 2025

Մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, աստիճանակարգությամբ` առաջինը, որով մկրտվողը դառնում է Աստծու որդեգիր և եկեղեցու անդամ` բռնելով փրկության ուղին: Մկրտության խորհուրդը հաճախ իրականացվում է նաև քրեակատարողական հիմնարկներում:

Դեկտեմբերի 8-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի ձեռամբ և հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանի, բարեշնորհ սարկավագներ Դավիթ Սերգեյենկոյի և Մայիս Ղազարյանի գործակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռներում կատարվել է ազատազրկված անձանց մկրտություն։