Հոգևոր
Խաղողօրհնեքի հանդիսավոր կարգը՝ քրեակատարողական հիմնարկներում
օգոստոսի 15, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում նշվել է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնից ներկա է եղել Ծառայության պետի խորհրդական Անդրանիկ Սիմոնյանը:
Հիմնարկների հոգևոր հովիվների ձեռամբ կատարվել է Խաղողօրհնեքի հանդիսավոր կարգը, ինչին էլ հաջորդել են խնկարկման արարողությունն ու մոմավառությունը: Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց: