Պաշտոնական

Խմբային թերապիայի կիրառման նոր հմտություններ՝ քրեակատարողական հիմնարկների մասնագետների համար

հոկտեմբերի 28, 2025

Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրի շրջանակներում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբաններն ու սոցիալական աշխատողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ «Խմբային թերապիայի անցկացումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են խմբային թերապիայի հիմնական գաղափարներն ու սկզբունքները, դրա դինամիկան և զարգացման փուլերը, ինչպես նաև քննարկել են խմբային թերապիայի իրականացման մարտահրավերներն ու առանձնահատկությունները քրեակատարողական հիմնարկներում։

Բացի տեսական գիտելիքներից՝ մասնակիցներն իրականացրել են նաև գործնական վարժություններ և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված էին ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը պրակտիկ գործունեության մեջ։