Խմբային հաղորդակցություն և գիտելիք․ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
դեկտեմբերի 18, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ Միջոցառման նպատակն էր ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ և բովանդակալից կազմակերպումը, ինչպես նաև թիմային հաղորդակցության, արագ կողմնորոշման հմտությունների զարգացումն ու ամրապնդումը։
Խաղին մասնակցել են ազատազրկված անձանցից կազմված երեք թիմեր, որոնց պայքարին հետևել է մրցութային հանձնաժողովը՝ կազմված Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, «Վարդաշեն» ՔԿՀ-ի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներից։ Մրցապայքարն անցել է լարված, միևնույն ժամանակ հետաքրքիր մթնոլորտում՝ ապահովելով ակտիվ ներգրավվածություն և առողջ մրցակցություն։